Մադրիդի «Ռեալը» 1951 թվականին գրանցած ցուցանիշ է կրկնել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
«Արքայական ակումբն» Իսպանիայի առաջնության 6 տուրում 5 11-մետրանոց է իրացրել: Բոլոր դեպքերում «Ռեալի» ֆուտբոլիստները դիպուկ են եղել, երեք անգամ նշակետից գոլ է խփել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, երկու անգամ` բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը Լա լիգայի 6-րդ տուրում տանը 4-1 հաշվով կամային հաղթանակի էր հասել կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 14 միավորով երկրորդն է, մեկ միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը կանցկացնի սեպտեմբերի 22-ին: