Logo

«Ռեալը» 5 տարվա պայմանագիր կկնքի Ալեքսանդր-Առնոլդի հետ

19:50 / 24.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերը, հաղորդում է Sky Sports-ը: Իսպանական ակումբն անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ վերջնական համաձայնության է հասել պայմանագրի շուրջ:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Արքայական ակումբին»: Կողմերը կստորագրեն 5 տարվա պայմանագիր: Ալեքսանդր-Առնոլդի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ