Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը 300-րդ մրցավեճը կլինի Մադրիդի «Ռեալի» համար ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, հայտնում է Opta-ն:
«Ռեալը» կդառնա Չեմպիոնների լիգայում 300 հանդիպում անցկացրած առաջին ակումբը: Այդ ցուցանիշով թոփ-5-ում են նաև Մյունխենի «Բավարիան» (280 խաղ), կատալոնական «Բարսելոնան» (277), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (238) և Թուրինի «Յուվենտուսը» (220):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել էր անգլիական գրանդին: Պատասխան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: