Logo

«Ռեալում» կողմնորոշվել են հիմնական դարպասապահի հարցում

22:15 / 24.01.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալում» կողմնորոշվել են հիմնական դարպասապահի հարցում։

Relevo-ի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարության շրջանում կա տեսակետ, որ ուկրաինացի Անդրեյ Լունինն ավելի լավ մրցաշրջան է անցկացնում, քան իսպանացի Կեպա Արիսաբալագան։ Նույն տեսակետն է կիսում նաև թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ 

Ենթադրվում է, որ մրցաշրջանի մնացյալ հատվածում «Արքայական ակումբի» դարպասը պաշտպանելու է հենց Անդրեյ Լունինը, այլ ոչ թե Կեպա Արիսաբալագան։ 

«Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, որը ստացել էր նախորդ տարվա ամռանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ