Logo

«Ռեալում» համոզված են, որ Ռաուլը պատրաստ է գլխավորել թիմը

23:37 / 13.03.2023ՍՊՈՐՏ
Ռաուլ Գոնսալես

Իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

AS-ի տեղեկություններով, «Արքայական ակումբում» համոզված են, որ թիմի նախկին ավագը պատրաստ է փոխարինել իտալացի Կառլո Անչելոտիին, որի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան գրանդի ղեկավարությունը որոշել է չշարունակել համագործակցությունն իտալացի մասնագետի հետ:

Հիշեցնենք, որ Ռաուլը գլխավորում է «Ռեալի» երկրորդ թիմ «Կաստիլյան», որի հարձակվողներից Ալվարո Ռոդրիգեսը Լա լիգայի չորս խաղում խփել է 1 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: 18-ամյա ֆուտբոլիստին գլխավոր թիմ են տեղափոխել Ռաուլի խորհրդով: 

45-ամյա իսպանացին «Ռեալի» գույները պաշտպանել է 1994-2020-ին ու անցկացրած 741 խաղում խփել 323 գոլ, կատարել 114 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ