Logo

«Ռեալում» համալրումեր չեն լինի

20:57 / 30.08.2023Ֆուտբոլ
Ռեալ-ամառային տրանսֆեր

Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլևս նորեկ չի ունենա, հայտնում է իսպանական AS-ը։

Նման որոշում կայացրել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որոնք հավատում են այս կազմին:

Հիշեցնենք, որ այս ամռանն «Արքայական ակումբի» կազմը համալրել են Ջուդ Բելինգեմը, Ֆրան Գարսիան, Արդա Գյուլերը, Բրահիմ Դիասը, Խոսելուն և Կեպա Արիսաբալագան:

Թիմի ամենաթանկարժեք ձեռքբերումն անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է, որի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիան» ստացել է 103 միլիոն եվրո: Եվս 30 միլիոն եվրո գերմանական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ