«Ռեալում» քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստների մեծ մասը չի ցանկանում լքել ակումբը։
Marca-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» պատրաստ են ձմռանը վաճառել պաշտպան Մարսելոյի և կիսապաշտպաններ Գարեթ Բեյլի ու Իսկոյի տրանսֆերային իրավունքները, սակայն նրանք ձմռանը չեն ցանկանում լքել ակումբը։
Պաշտպան Խեսուս Վալյեխոն ու հարձակվող Մարիանո Դիասը չեն ցանկանում հեռանալ «Ռեալից», քանի որ ավելի շատ խաղաժամանակի հույս ունեն։ Կիսապաշտպան Էդեն Ազարը հավատում է, որ կարող է փոխել իրավիճակն ու դառնալ «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։
Ֆուտբոլիստների՝ ձմռանն ակումբը չլքելու պատճառով մադրիդյան գրանդը ծրագրում է Մարսելոյին, Բեյլին ու Իսկոյին ամռանն ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել, իսկ մյուս երեք ֆուտբոլիստների հարցում կփորձի գտնել լուծումներ՝ հնարավոր տարաձայնություններից խուսափելու համար։