Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին»:
«Հնդկացիների» կազմում դուբլով աչքի ընկավ իսպանացի հարձակվող, Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Ալվարո Մորատան, մեկ գոլ խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: «Արքայական ակումբի» միակ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը:
«Ռեալն» առաջին պարտությունը կրեց 2023/24 մրցաշրջանում ու կորցրեց առաջատարի դիրքը, որն այժմ 16 միավորով զբաղեցնում է «Բարսելոնան»: Երկրորդը նույնքան միավորով «Ժիրոնան» է: Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Աթլետիկոն» 10 միավորով 5-րդն է:
Լա լիգա, 6-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 3-1 (տեսանյութ)
Ալվարո Մորատա, 4, 46, Անտուան Գրիզման, 18 - Տոնի Կրոս, 35