ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» նոր մրցաշրջանին կպատրաստվի ԱՄՆ-ում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանիայի չեմպիոնը Միացյալ Նահանգներում երեք ընկերական հանդիպում կանցկացնի: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հուլիսի 31-ին Չիկագոյում կհանդիպի իտալական «Միլանին», օգոստոսի 3-ին Նյու Ջերսիում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» դեմ, իսկ երեք օր անց Շառլոտում ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ:
«Արքայական ակումբն» օգոստոսի 14-ին նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի, իսպանական գրանդը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկի Եվրոպա լիգայի գործող գավաթակիր, Բերգամոյi «Ատալանտայի» հետ:


