Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց «Սելտային»:
Մեկական գոլով աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն և բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն:
«Ռեալը» 65 միավորով երկրորդն է և 8 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրում մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: «Սելտան» 36 միավորով 12-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 2-0 (տեսանյութ)
Մարկո Ասենսիո, 42, Էդեր Միլիտաո, 48