Logo

«Ռեալն» ու ՊՍԺ-ն այս պահին բանակցում են Մբապեի հարցով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.08.2021ՍՊՈՐՏ
Ռեալն ու ՊՍԺ ն այս պահին բանակցում են Մբապեի հարցով scaled - «Ռեալն» ու ՊՍԺ-ն այս պահին բանակցում են Մբապեի հարցով

ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը» վերադարձել են բանակցությունների սեղանի շուրջ՝ հաղորդում են իսպանական Marca-ն ու ինսայդեր Խոսե Ֆելիքս Դիասը:

ՊՍԺ-ն ինքն է կապ հաստատել «Արքայական ակումբի» հետ ու հայտնել, որ պատրաստ է բանակցել տրանսֆերի շուրջ: Փարիզյան ակումբը հայտնել է տրանսֆերի կայացման իր միակ պայմանը. ՊՍԺ-ն ակնկալում է 200 մլն եվրո ստանալ գործարքից:

Այժմ «Ռեալի» քայլի ժամանակն է: «Արքայական ակումբի» վերջին առաջարկը եղել է 170+10 մլն եվրո:

Թարմացում, 30.08.2021թ., 17:12

Մադրիդի «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին նկատել են Մադրիդի օդանավակայանում: Նա հաճախ է լինում տրանսֆերային բանակցությունների կիզակետում: Բացառված չէ, որ նա մեկնում է Փարիզ՝ Մբապեի գործարքն ավարտին հասցնելու համար:

Թարմացում, 30.08.2021թ., 17:19

Ինսայդեր Մարիո Կորտեգանան, որն ամուր կապեր ունի «Արքայական ակումբի» հետ, հաղորդում է, որ Մադրիդի օդանավակայանում տեսանկարահանված անձը «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը չէ:

«Ակումբում ինձ ասում են, որ այդ մարդը Խոսե Անխել Սանչեսը չէ. տնօրենն այս պահին Մադրիդում է»,- գրում է Մարիո Կորտեգանան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ