Logo

«Ռեալն» ու Մոդրիչը ստորագրել են նոր պայմանագիր

14:39 / 26.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալն» ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկ տարով երկարաձգել են գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Խորվաթիայի հավաքականի ավագն «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2012 թվականի օգոստոսից, երբ տեղափոխվել էր Լոնդոնի «Տոտենհեմից»։

Ավարտված մրցաշրջանում Մոդրիչն իսպանական գրանդի կազմում մասնակցել էր 52 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:

Խորվաթ կիսապաշտպանը «Ռեալի» հետ նվաճել է 23 տիտղոս, այդ թվում՝ 5 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում ու 3 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն։ 2018-ին Մոդրիչն արժանացել է «Ոսկե գնդակին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ