«Ռեալը» մտադիր է առաջիկայում համաձայնության հասնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
AS-ի հաղորդմամբ՝ և մադրիդյան ակումբը և ֆուտբոլիստը, ցանկանում են որքան հնարավոր է շուտ պայմանավորվել տեղափոխության հարցում։
ՊՍԺ-ի հետ Մբապեի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը։ 4 օրից նա ազատ գործակալ կդառնա և կկարողանա բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ։
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 15 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։