Մադրիդի «Ռեալն» ու իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը երկարաձգել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Սեբալյոսն «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2021 թվականի հունիսից: Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանն իսպանական գրանդում խաղացել էր նաև 2017-2019 թվականներին:
Ավարտված մրցաշրջանում Սեբալյոսը «Ռեալի» կազմում մասնակցել էր 46 հանդիպման, դարձել մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

