«Ռեալն» ու «Բարսելոնան» Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընթացող մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոյի» առաջին խաղակեսում գոլեր չխփեցին` 0-0:
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում մեկ հարված կատարեցին, որը շեղ ստացվեց: Բրազիլացի վինգեր Վինիիսիուս Ժունիորը խաղակեսի միջնամասում ձախ եզրից անցում ձեռնարկեց, մտավ տուգանային հրապարակ, սակայն նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:
31-րդ րոպեին «Ռեալից» հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն խաղը սպասարկող մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը խաղից դուրս վիճակի համար չեղարկեց գոլը:
Ի դեպ, «Ռեալի» հարձակման գծի ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում 8 անգամ հայտնվեցին խաղից դուրս վիճակում:
Կատալոնական գրանդի ֆուտբոլիստներն էլ 6 հարված կատարեցին, երկուսը` դիպուկ: Խաղի մեկնարկում 17-ամյա իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալը դուրս եկավ լավ դիրք, սակայն թույլ հարվածեց, Անդրեյ Լունինը հանգիստ որսաց գնդակը: Րոպեներ անց էլ իսպանացի կիսապաշտպան Պեդրին հեռահար ուժգին հարված կատարեց, ուկրաինացի դարպասապահը կրկին վստահ գործեց:
Կիլիան Մբապեի չեղարկված գոլի տեսանյութը:
«Ռեալ» - «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի խաղը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում: