«Ռեալն» ու «Բարսելոնան» դիտարկում են ակումբի կառավարման սկզբունքը փոխելու տարբերակը։
Իսպանական գրանդների գաղափարն ակումբի 49 տոկոս մասնաբաժինը խոշորագույն ընկերություններին կամ ներդրումային հիմնադրամներին վաճառելն է՝ հաղորդում է ABC-ն։
«Ռեալն» ու «Բարսելոնան» այդ քայլին ցանկանում են գնալ՝ ավելի հարուստ ակումբների՝ «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի հետ մրցակցելու համար։
Այս պահին երկու ակումբներն էլ ոչ կոմերցիոն մարզական ասոցիացիաներ են, իսկ ակումբները ղեկավարվում են բոլոր անդամների կողմից։