Մադրիդի «Ռեալն» այլևս հետաքրքրված չէ Իբրահիմա Կոնատեի ծառայություններով, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադիդյան ակումբը «Լիվերպուլին» արդեն տեղեկացրել է, որ ձեռք չի բերելու ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը։
Մերսիսայդցիները ցանկանում են երկարաձգել պայմանագրի ժամկետը Կոնատեի հետ. բանակցություններն ընթացքի մեջ են։
26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում 18 խաղում խփել է 1 գոլ։
Եվրոպական թոփ-5 ազգային առաջնությունների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


