Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվեց «Օսասունային» և հաղթեց 4-2 հաշվով:
«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, մեկական գոլ էլ խփեցին իսպանացի պաշտպան Դանի Կարվախալն ու Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրահիմ Դիասը:
«Ռեալն» այս հաղթանակից հետո 72 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, 10 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Ժիրոնային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Օսասունան» 36 միավորով 10-րդն է:
Լա լիգա, 29-րդ տուր
«Օսասունա» - «Ռեալ»՝ 2-4
Անտե Բուդիմիր, 7, Իկեր Մունյոս, 90+1 - Վինիսիուս, 4, 64, Դանի Կարվախալ, 18, Բրահիմ Դիաս, 61


