Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա հանդիպում անցկացրեց Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ։
«Արքայական ակումբը» արդյունավետ խաղում հաղթեց Ռուդի Գարսիայի թիմին։ Երկու խաղից հետո «Ռեալը» 6 միավոր է վաստակել ու գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ 2-րդ տուր
«Նապոլի» 2-3 «Ռեալ»
Լեո Օստեգար, 19, Պյոտր Զիլինսկի, 54, Վինիսիուս Ժունիոր, 27, Ջուդ Բելինգեմ, 34, Ալեքս Մերետ, 78 [ինքնագոլ]
Միլանի «Ինտերը» ևս հաղթանակով ավարտեց հանդիպումը։ «Ներաձուրին» հյուրընկալել էր «Բենֆիկային»։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ խաղին։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ 2-րդ տուր
«Ինտեր» 1-0 «Բենֆիկա»
Մարկուս Թյուրամ, 62