Logo

«Ռեալն» Անչելոտիին փոխարինելու նոր թեկնածու ունի

22:57 / 18.02.2025Ֆուտբոլ
null

«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իռաոլան կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում», գրում է Daily Mail-ը։

Բասկ մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել իտալացի Կառլո Անչելոտիին:

Իսպանական գրանդը 42-ամյա Իռաոլային արդեն ներառել է Անչելոտիին հնարավոր փոխարինողների ցանկում։ «Ռեալում» տպավորված են «Բորնմութում» կատարած նրա աշխատանքով։ Ակումբն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 25 խաղում 43 միավոր է վաստակել և 5-րդ տեղում է։

Երիտասարդ մասնագետը «Բորնմութը» մարզում է 2023թ. հուլիսից։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ