Logo

«Ռեալին» անհանգստացնում է Կրոսի ապագայի շուրջ իրավիճակը

16:34 / 26.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտահոգված է, որ թիմի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի ներկայացուցիչները կողմերի պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցով մինչև այժմ կապ չեն հաստատել ակումբի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։

«Ռեալի» ու Կրոսի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը:

«Արքայական ակումբի» ղեկավարները ցանկանում են, որ 33-ամյա կիսապաշտպանը շարունակի ելույթներն իրենց կազմում: Այդուհանդերձ, Կրոսը, ըստ աղբյուրի, կասկածներ ունի նոր պայմանագրի նպատակահարմարության վերաբերյալ։ Գերմանացին չի ցանկանում հայտնվել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի իրավիճակում: Խորվաթ ֆուտբոլիստի խաղաժամանակն այս մրցաշրջանում զգալիորեն կրճատվել է։ Կրոսն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ամիսներ անց։

Հիշեցնենք, որ Կրոսը «Ռեալում» խաղում է 2014 թվականից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ