Իսպանական Լա լիգան ներկայացնող ակումբներից աշխատավարձի ամենաբարձր շեմն ունի Մադրիդի «Ռեալը» (742,451 եվրո)։ «Արքայական ակումբի» աշխատավարձի շեմը 3,56 անգամ ավելի բարձր է, քան կատալոնական «Բարսելոնայինը», հայտնում է Marca-ն։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի արդյունքներով կատալոնական ակումբի համար աշխատավարձի ծախսերի սահմանաչափը սահմանվել է 204,161 եվրո, ինչը գրեթե 66 միլիոնով պակաս է, քան ամառային պատուհանից հետո էր (270,026): Այս պահին «Բլաուգրանան» արդեն գերազանցել է նշված սահմանաչափն ու ծախսում է ավելի քան 400 մլն եվրո։
«Ռեալից» հետո Լա լիգայում աշխատավարձի ամենաբարձր շեմն ունի Մադրիդի «Աթլետիկոն» (303,408 եվրո)։ Տասնյակում են նաև «Սևիլիան» (152,286), «Ռեալ Սոսիեդադը» (144,941), «Վիլյառեալը» (143,918), Բիլբաոյի «Աթլետիկը» (100,062), «Բետիսը» (93,241), «Վալենսիան» (85,528) և «Սելտան» (81,187)։ Ամենացածր շեմն ունի «Ալավեսը»` 31,288 եվրո։
Աշխատավարձի շեմը ներառում է խաղացողների, գլխավոր մարզչի, նրա օգնականի և ֆիզպատրաստության մարզչի վճարումները, ինչպես նաև երիտասարդական, պահեստային և այլ թիմերի ծախսերը:


