Logo

«Ռեալից» արձագանքեցին «Ոսկե գնդակի» վերաբերյալ տեղեկատվությանը

20:22 / 28.10.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալից» արձագանքեցին հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի այն տեղեկությանը, թե բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին հայտնել են, որ չի ստանալու «Ոսկե գնդակը»:

«Եթե մրցանակի չափանիշները չեն դարձնում Վինիսիուսին հաղթող, ապա նրանք պետք է աայն հանձնեն Կարվախալին: Եթե դա տեղի չունենա, ակնհայտ կլինի` «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ներկայացուցիչները և ՈւԵՖԱ-ն չեն հարգում «Ռեալին»»,- «Արքայական ակումբի» ներկայացուցիչն է հայտնել AS-ին:

Մի շարք հեղինակավոր աղբյուրներ հայտնում են, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին:

Հիշեցնենք, որ France Football-ի կողմից անցկացվող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը կանցկացվի Փարիզի Շատլե թատրոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ