«Ռեալն» անվստահ խաղաց «Բարսելոնայի» դեմ ընկերական խաղում։
Լաս Վեգասում կայացած հանդիպման ժամանակ Կառլո Անչելոտիի թիմը «կապտանռնագույններին» պարտվեց նվազագույն հաշվով։ Մադրիդյան ակումբը ոչ մի անգամ չկարողացավ «Բարսելոնայի» դարպասին հարված կատարել։
Չավիի թիմը 6 անգամ հարվածեց դարպասին։ Ընդհանուր կատարած հարվածների թվով «կապտառնագույնները» նույնպես զգալի առավելություն ունեին՝ 16-ը 9-ի դիմաց։
Բացի այդ, ամբողջ հանդիպման ընթացքում «Ռեալը» չկարողացավ անկյունային վաստակել, մինչդեռ «Բարսելոնան» 8 անկյունային հարված իրացրեց։


