«Ռեալի» ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն 2020/21 մրցաշրջանը կանցկացնի «Վիլյառեալում», հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
19-ամյա Կուբոն վարձավճարով է տրամադրվել «Վիլյառեալին»: Մինչ այդ նա նույն վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Մալյորկայում», որը մրցաշրջանի արդյունքներով դուրս մնաց Լա Լիգայից: Այս ակումբում Կուբոն անցկացրել էր 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Կուբոն «Ռեալ» էր տեղափոխվել 2019թ.:

