Logo

«Ռեալի» սենսացիոն պարտությունը «Վալենսիայից»

20:18 / 05.04.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում սենսացիոն պարտություն կրեց «Վալենսիայից»` 1-2։

Հյուրերին 15-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց թիմի ավագ Մուխտար Դիախաբին, իսկ «Արքայական ակումբի» պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Վինիսիուսը, որը 13-րդ րոպեին վրիպել էր 11-մետրանոցից։

Երբ թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, Կառլոս Կորբերանի գլխավորած թիմն ավելացրած 5-րդ րոպեին փոխարինման մտած Ուգո Դուրոյի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց։

«Վալենսիան» 34 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, «Ռեալը» մնաց 63 միավորով ու երկրորդն է։

Իսպանիայի Լա լիգա, 30-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»` 1-2

Վինիսիուս, 50 - Մուկտար Դիախաբի, 15, Ուգո Դուրո, 90+5

Չիրացված 11-մետրանոց` Վինիսիուս, 13 («Ռեալ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ