Logo

«Ռեալի» սանը տեղափոխվել է «Աթլետիկո» (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:55 / 30.08.2022Տրանսֆերներ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Տոտենհեմի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Աթլետիկո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական ակումբը ստորագրել են 1 տարվա վարձակալության պայմանագիր: 

Հիշեցնենք, որ Ռեգիլոնը Մադրիդի «Ռեալի» սան է: Իսպանացին «Արքայական ակումբի» գլխավոր թիմի կազմում խաղացել էր 2018/2019 մրցաշրջանում:

Ռեգիլոնը 2019/2020 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր իսպանական «Սևիլիայում»: Իսպանացի պաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին էր 30 միլիոն եվրոյով «Ռեալից» տեղափոխվել «Տոտենհեմ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ