Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 0-4 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»:
Սա 21-րդ դարում բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» ամենախոշոր հաշվով տնային պարտությունն էր: Նախորդ անգամ Կիևի «Դինամոն» էր 4-0 հաշվով կատալոնացիներին հաղթել արտագնա խաղում, որը կայացել էր 1997 թվականին, հաղորդում Wildstat-ը:
«Ռեալը» 21-րդ դարում ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել «Էլ կլասիկոներում»: Նախորդ անգամ «Արքայական ակումբը» չորս կամ ավելի գոլի առավելությամբ «Բարսելոնային» հաղթել էր 1995 թվականի հունվարի 7-ին՝ առավելության հասնելով 5-0 հաշվով:
Նախորդ անգամ «Ռեալը» կատալոնական ակումբին արտագնա խաղում չորս գնդակի առավելությամբ հաղթել էր 1963 թվականի հունվարի 27-ին (5-1):
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով՝ 1-0: Մայիսի 6-ին «Ռեալը» 9 տարի անց կխաղա գավաթի եզրափակիչում՝ մրցելով «Օսասունայի» հետ: