Logo

«Ռեալի» պատվիրակությունը չի մեկնել Փարիզ. Վինիսիուսը չի ստանալու «Ոսկե գնդակը»

18:54 / 28.10.2024Ֆուտբոլ
Հրատապ
null

Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը չի մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ կայանալու է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` «Արքայական ակումբի» ղեկավարությունը նման որոշում է կայացրել, երբ բրազիլացի վինգեր Վինիսիուսին հայտնել են, որ չի ստանալու անհատական ամենահեղինակավոր մրցանակը։

«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն` անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին, արդեն Փարիզում է։

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը Երևանի ժամանակով մեկնարկելու է 21:45-ին և լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ