Լոնդոնի «Չելսին» կարող է Անտոնիո Ռյուդիգերին ու Անդրեաս Քրիստենսենին փոխարինելու նպատակով թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյին՝ հաղորդում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա Միլիտաոյի ծառայություններով «ազնվականները» դեռ 2019 թվականին էին հետաքրքրված, սակայն այդ ժամանակ «Պորտուում» հանդես եկող բրազիլացին ընտրել էր կարիերան «Արքայական ակումբում» շարունակելու տարբերակը։
Հաղորդվում է նաև, որ Միլիտաոն մտադիր չէ լքել «Ռեալը»։