Հայտնի է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի խաղադաշտ վերադառնալու մոտավոր ժամկետը:
Իսպանական AS-ի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստը, որը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով օգոստոսի 12-ից շարքից դուրս է մնացել, խաղադաշտ կվերադառնա ապրիլի 13-ին: Այդ օրն «Արքայական ակումբը» Լա լիգայի 31-րդ տուրում կհյուրընկալվի «Մալյորկային»։
Այսպիսով, Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդին չի օգնի նաև Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի տնային մրցավեճում ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն «Ռեալի» կազմում մասնակցել է մեկ հանդիպման:


