Մադրիդի «Ռեալի» և «Ռեալ Սոսյեդադի» նախկին կիսապաշտպան Ասիեր Իլյարամենդին տեղափոխվել է Հոնկոնգը ներկայացնող «Քիչի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը չի հայտնել պայմանագրի ժամկետը: Բասկ ֆուտբոլիստն իր նոր թիմում կխաղա «5» համարի մարզաշապիկով:
Իլյարամենդին «Ռեալ Սոսյեդադի» սան է։ Նրա նախորդ ակումբն ամերիկյան «Դալասն» էր:


