Logo

«Ռեալի» նախկին դարպասապահն ավարտել է կարիերան

17:21 / 28.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսն ավարտել է կարիերան, հաղորդում է Mundo Deportivo-ն։

42-ամյա դարպասապահի վերջին ակումբն իսպանական «Ռայո Վալեկանոն» էր, որի կազմում խաղացել է 2022-2023 թվականներին։

2013/2014 մրցաշրջանում Լոպեսը «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև իսպանական «Սևիլիայում», «Վիլյառեալում», «Էսպանյոլում» ու իտալական «Միլանում»։ 2009-ին դարպասապահը մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա