Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկա չի լինի «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի արտագնա խաղին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Պերեսը որոշել է չժամանել «Կամպ Նոու»՝ չնայած նրան, որ պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի տրանսֆերից հետո ներկա է եղել բոլոր «Էլ Կլասիկոներին»: Ակումբում կարծում են, որ կատալոնական թիմի մարզադաշտում թշնամական մթնոլորտ կլինի՝ հաշվի առնելով «Ռեալի» դիրքորոշումը մրցավարական անձնակազմի նախկին նախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի դատական գործի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կասկածվում է մրցավարական անձնակազմի նախկին նախագահին կաշառելու համար: «Արքայական ակումբը» հայտարարել է, որ նպաստելու է արդար դատավարությանը:
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում: