Մադրիդի «Ռեալի» բազմաթիվ ֆուտբոլիստներ խնդիրներ ունեն գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի հետ, հայտնում է COPE-ն:
Վինիսիուս Ժունիորը, Ռոդրիգոն, Բրահիմ Դիասը, Ֆեդերիկո Վալվերդեն, Ֆեռլան Մենդին և Էնդրիկն ակնհայտորեն արտահայտում են իրենց դժգոհությունը: Նշված ֆուտբոլիստներին դուր չեն գալիս Ալոնսոյի մոտեցումները:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Կիլիան Մբապեն, Արդա Գյուլերը, Ալվարո Կառերասը, Տիբո Կուրտուան ու Դին Հաուսենն անվերապահորեն հավատում են մարզչին և կողմ են նրա փիլիսոփայությանը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Վինիսիուսն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


