Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում կկայանա մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն». գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կընդունի կատալոնական «Բարսելոնային»:
«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմը.
«Ռեալ». Անդրեյ Լունին, Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Ֆերլան Մենդի, Օրելյեն Չուամենի, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Ֆեդերիկո Վալվերդե, Վինիսիուս Ժունիոր, Կարիմ Բենզեմա:
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: 9-րդ տուրից հետո թիմերը 22-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: