Logo

«Ռեալի» մասնակցությամբ խաղն ամենաերկարն է Եվրալիգայի պատմության մեջ

14:09 / 06.01.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Եվրալիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» տնային հաղթանակ է տարել թուրքական «Անադոլու Էֆեսի» նկատմամբ՝ 130:126 (25:18, 13:18, 26:25, 17:20, 49:45)։

Հաղթողը որոշվել է չորրորդ լրացուցիչ ժամանակում։ Դա Եվրալիգայի ամենաերկար հանդիպումն էր պատմության մեջ։ Նախկինում Եվրալիգայի խաղում նույնիսկ չէր անցկացվել 3 օվերթայմ։

Եվրալիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ խաղում միանգամից 5 ռեկորդ է գրանցվել մրցաշարի պատմության մեջ․

- Առաջին անգամ գրանցվել է 4 օվերթայմ

- Առաջին անգամ գրանցվել է 3 օվերթայմ

- Առաջին անգամ թիմերից մեկը հավաքել է 130 միավոր

- Երկու թիմերը միասին հավաքել են ամենաշատ միավորները (256)

- «Անադոլուի» խաղացող Շեյն Լարկլին դարձել է ամենաշատ խաղաժամանակ անցկացրած բասկետբոլիստը մեկ խաղում (53 րոպե 11 վայրկյան)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա