Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին նշել է, որ զայրացած է իտալական «Նապոլիի» ու Վրաստանի ազգային հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիայի վրա.
«Մի փոքր զայրացած եմ նրա վրա։ Մենք նամակագրություն ենք ունեցել։ Խվիչան խոստացել էր ինձ ուղարկել իր մարզաշապիկը, սակայն դեռ չեմ ստացել այն։ Շատ կցանկանայի ստանալ նրա` Վրաստանի հավաքականի մարզաշապիկներից մեկը»,- մեջբերում է El Chiringuito TV-ն։
Ավելի վաղ Գուտին այս տարվա մարտին վրացի ֆուտբոլիստին ուղարկել էր իր մարզաշապիկներից մեկը և նրան գրել. «Սպասում եմ քեզ «Ռեալում»։ Շատերին ստիպում ես սիրահարվել քո խաղին»։ Կվարացխելիան նույնպես խոստացել էր ուղարկել իր մարզաշապիկը։
Հիշեցնենք, որ 23-ամյա Կվարացխելիան Վրաստանի հավաքականի կազմում այժմ մասնակցում է Եվրո-2024-ին։ Նա մրցաշարում երեք խաղում խփել է մեկ գոլ` օգնելով մրցաշարում նորամուտը նշող վրացիներին դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։


