Logo

«Ռեալի» լեգենդը կարող է փոխարինել Տեն Հագին «Բայերում»

11:23 / 03.09.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել Լևերկուզենի «Բայերը», հայտնում է Marca-ն:

Գերմանական ակումբը սեպտեմբերի 1-ին հեռացրեց գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին և այժմ փոխարինող է փնտրում նիդերլանդցի մասնագետին:

«Բայերի» ղեկավարների ցանկում 3 մասնագետ կա՝ Ռաուլը, Էդին Թերզիչը և Մարկո Ռոզեն: Վերջին երկուսն ունեն Բունդեսլիգայում աշխատելու մեծ փորձ. Թերզիչի վերջին ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր, իսկ Ռոզեինը՝ «Լայպցիգը»:

Ռաուլը 6 տարի աշխատել է «Ռեալի» երիտասարդական թիմերում: Նա հարազատ ակումբից հեռացել է մայիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ