Logo

«Ռեալի» լեգենդը կարող է գլխավորել Լա լիգան ներկայացնող ակումբը

19:50 / 23.06.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել իսպանական Լա լիգան ներկայացնող «Սևիլիան»։

As-ը գրում է, որ անդալուզյան ակումբն այժմ դիտարկում է գլխավոր մարզչի թեկնածուների, որոնցից մեկն էլ Ռաուլն է։ «Սևիլիան» պատրաստ է պայմանագիր առաջարկել 46-ամյա մասնագետին։ Հավակնոտ առաջարկի դեպքում իսպանացին պատրաստ է դիտարկել այն։

«Ռեալը» բարձր է գնահատում Ռաուլի դերն ակումբում, և ղեկավարությունը չի պատրաստվում խոչընդոտել նրան ապագայի հարցում։

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը 2019 թ. հուլիսից մարզում է «Արքայական ակումբի» երիտասարդական թիմը` «Կաստիլյան»։ Ակումբը 2020 թ. նրա գլխավորությամբ հաղթել է Չեմպիոնների լիգայի Մ19 մրցաշարը։

Հիշեցնենք, որ Ռաուլը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1994-2010 թթ. հանդես է եկել իսպանական գրանդի կազմում և 741 խաղում խփել է 323 գոլ, կատարել 133 արդյունավետ փոխանցում։ Նա «Ռեալի» պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա