Logo

«Ռեալի» լեգենդը հնարավոր կարիերան շարունակի Արգենտինայում

10:11 / 12.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը հնարավոր է կարիերան շարունակի Արգենտինայում, հայտնում է AS-ը:

38-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բոկա Խունիորսը»:

Արգենտինական գրանդի ղեկավարները ցանկանում են թիմում միավորել երկու լեգենդներին՝ Էդինսոն Կավանիին և Սերխիո Ռամոսին:

Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն հունվարին: «Բոկան» մտադիր է մինչև աշխարհի ակումբային առաջնությունն ուժեղացնել կազմը:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» սան է և նախորդ մրցաշրջանում վերադարձել էր հարազատ ակումբ:

Իսպանացին կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալում», որի կազմում նվաճել է 22 տիտղոս, այդ թվում` չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։ Նա «Արքայական ակումբում» 671 խաղում դարձել է 101 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացի ֆուտբոլիստը 2021-2023 թթ. հանդես է եկել նաև Փարիզի ՊՍԺ-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա