Logo

«Ռեալը» հետաքննություն կանցկացնի Յամալի միջադեպի վերաբերյալ

15:46 / 27.10.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբը հետաքննություն կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալի միջադեպի վերաբերյալ: «Արքայական ակումբի» երկրպագուները Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած «Էլ կլասիկոյի» ժամանակ ռասիստական արտահայտություններ են հնչեցրել Եվրոպայի չեմպիոնի հասցեին:

««Ռեալը» խստորեն դատապարտում է ցանկացած վարքագիծ, որը հուշում է ռասիզմի, այլատյացության կամ բռնության մասին ֆուտբոլում և սպորտում: Խորապես մտահոգված ենք երեկ երեկոյան ստադիոնի մի անկյունում մի քանի երկրպագուների կողմից հնչեցված արտահայտությունների համար: Ակումբը հետաքննություն է սկսել այս ողբալի և ամոթալի վիրավորանքների հեղինակներին հայտնաբերելու և համապատասխան կարգապահական ու դատական ​​միջոցներ ձեռնարկելու համար»,- նշված է «Ռեալի» մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ կատալոնական գրանդն Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթել է 4-0 հաշվով, Յամալը դարձել է գոլի հեղինակ:

«Բարսելոնան» Հանսի Ֆլիկի գլխավորությամբ առաջին «Էլ կլասիկոյում» տպավորիչ հաղթանակից հետո 30 միավորով Լա լիգայի վստահ առաջատարն է, գործող չեմպիոն «Ռեալը» 24 միավորով երկրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ