Logo

«Ռեալի» հեռուստաալիքը տեսանյութ է ներկայացրել առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավարի վերաբերյալ

00:39 / 25.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հեռուստաալիքը տեսանյութ է ներկայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի վերաբերյալ, գրում է Marca-ն:

Այս շաբաթվա սկզբում հաստատվեց, որ հենց Բենգոեչեան է լինելու խաղադաշտում առանց գնդակի գործող միակ անձնավորությունը: Ինչպես գրում է իսպանական պարբերականը, Real Madrid TV-ն փորձել է ընդգծել «Լոս Բլանկոսի» մասնակցությամբ խաղերում պաշտոնյայի ենթադրյալ սխալները:

«Երբ խաղադաշտում բասկ մրցավարն է, «Ռեալը» հաղթում է խաղերի 64, իսկ «Բարսելոնան»՝ 81 տոկոսը: Անհավանական տարբերություն է, որին ավելանում է նաև այն փաստը, որ Անչելոտիի թիմն այս մրցավարի աշխատելու ժամանակ նախորդ հինգ խաղում միայն երկու հաղթանակ է տարել: Բայց ամենավտանգավորն առջևում է, քանի որ չնայած այն հանգամանքին, որ Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան 2018 թվականից միջազգային մրցավար է՝ ՈՒԵՖԱ-ն նրան երբեք Չեմպիոնների լիգայի խաղի մրցավար չի նշանակել: 

ՖԻՖԱ-ն նույնպես ոչ մի մրցաշարի ժամանակ նրա վրա հույս չի դրել: Այդուհանդերձ, Իսպանիայում սա կլինի նրա երրորդ եզրափակիչը «Ռեալի» ու «Բարսելոնայի» մասնակցությամբ 2017 և 2023 թվականի սուպերգավաթային խաղերից հետո: Իսպանիայում նա ունի ճանաչում, որը չունի միջազգային մակարդակում, բայց շարունակում է սպասարկել նման մասշտաբային հանդիպումներ»,- ասվում է Real Madrid TV-ի եթերում:

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ ժամը 23:55-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ