Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Լաս Պալմասի» նկատմամբ:
«Արքայական ակումբից» երկրորդ խաղակեսում աչքի ընկան Վինիսիուս Ժունիորն ու Օրելիեն Չուամենին:
Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմը շրջանցեց «Ժիրոնային» ու 54 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Լաս Պալմասը» 31 միավորով 8-րդն է:
Լա լիգա, 22-րդ տուր
«Լաս Պալմաս» - «Ռեալ»՝ 1:2
Խավիեր Մունյոս, 53 - Վինիսիուս Ժունիոր, 65, Օրելիեն Տչուամենի, 84