Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը։
Դարպասապահներ. Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։
Պաշտպաններ. Դավիդ Ալաբա, Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ռաուլ Ասենսիո։
Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգհեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Օրելյեն Չուամենի, Արդա Գյուլեր։
Հարձակվողներ. Վինիսիուս, Կիլիան Մբապե, Ռոդրիգո, Էնդրիկ, Բրահիմ Դիաս։
Վնասվածքի պատճառով «Արքայական ակումբի» հայտացուցակից բացակայում են դարպասապահ Տիբո Կուրտուան, պաշտպան Ֆեռլան Մենդին ու կիսապաշտպան Դանի Սեբալյոսը։
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին։ Դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդը մրցակցի դաշտում հաղթել է 1-0 հաշվով։
📋✅ ¡Nuestros convocados!
— Real Madrid C.F. (@realmadrid) March 31, 2025
🆚 @RealSociedad pic.twitter.com/3I0Mqydlao