Logo

«Ռեալի» հայտացուցակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

18:59 / 09.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք թիմի հետ մեկնելու են Անգլիա՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղին մասնակցելու համար:

Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընտրել է 23 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ՝ Կուրտուա, Լունին, Մեստրե

Պաշտպաններ՝ Վալյեխո, Գարսիա, Մենդի, Խակոբո, Ասենսիո, Լորենցո

Կիսապաշտպաններ՝ Բելինգհեմ, Կամավինգա, Վալվերդե, Մոդրիչ, Չուամենի, Գյուլեր, Սեբալյոս

Հարձակվողներ՝ Վինիսիուս, Մբապե, Ռոդրիգո, Էնդրիկ, Բրահիմ, Գոնսալո

Հայտացուցակում ընդգրկվել էր նաև Լուկաս Վասկեսը, սակայն բուժզննման արդյունքում պարզվել է, որ իսպանացին մկանային վնասվածք ունի, ինչի պատճառով թիմի հետ չի մեկնի Մանչեսթեր:

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին:

Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ