Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի «Խետաֆեի» հետ:
Հանդիպմանը մասնակցելու համար «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է 20 ֆուտբոլիստի:
Հայտացուցակից բացակայում են ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն և իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը:
«Ռեալ Մադրիդ» - «Խետաֆե» հանդիպումը կկայանա մայիսի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Ռեալը» 68 միավորով երրորդն է, իսկ «Խետաֆեն»՝ 34 միավորով 18-րդը: