Logo

«Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

18:02 / 09.11.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի «Կադիսի» հետ: Խաղը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 00:30-ին, և կցուցադրվի «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հանդիպմանը մասնակցելու համար մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է 22 ֆուտբոլիստների:

Վնասվածքի պատճառով հայտացուցակից դուրս են մնացել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման և գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը:

«Ռեալն» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում վաստակած 32 միավորով 2-րդն է և 5 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։ «Կադիսը» 11 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ