Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը կատալոնական «Բարսելոնայի» դեմ մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոյի» համար:
Հայտացուցակից բացակայում են վնասվածք ունեցող բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, պաշտպաններ, իսպանացի Դանի Կարվախալն ու ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգոն:
«Ռեալ» - «Բարսելոնա» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի խաղը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» 27 միավորով առաջատարն է, գործող չեմպիոն «Ռեալը»` 24 միավորով երկրորդը:
📋✅ ¡Nuestros convocados!
— Real Madrid C.F. (@realmadrid) October 25, 2024
🆚 @FCBarcelona_es#ElClásico pic.twitter.com/FcZaMrFWJa