Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Դոնեցկի «Շախտյորին:
«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Լա լիգայի նախորդ տուրում հանգստանալու հնարավորություն ստացած ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման վերադարձել է թիմի հայտացուցակ։
Հիշեցնենք, որ երրորդ տուրում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը «Սանտիագո Բեռնաբեուում» 2-1 հաշվով տնային հաղթանակ էր տարել ուկրաինական ակումբի նկատմամբ:
«Շախտյոր» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: